211652_close_icon
views-count937 դիտում article-date 14:06 26-02-2019

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 29-ամյա Էդվարդ Մ.-ն, որը փետրվարի 20-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 16.55-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին է ներկայացել 32-ամյա Արմեն Վ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 15.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել և ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 48-ամյա Վալերի Ա.-ն, որը 2018թ. հունվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: *** Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 37-ամյա Արմինե Հ.-ն, որը 2019թ. փետրվարի 21-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր