211652_close_icon
views-count1696 դիտում article-date 13:47 26-02-2019

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքը փետրվարի 27-28-ին գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դրա արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: «Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր