211652_close_icon
views-count1773 դիտում article-date 11:58 26-02-2019

Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: Վերջինս այդ մասին գրառում է կատարել Instagram»-ի իր էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին՝ վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,-գրել է Զարիֆը: Իրանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը դեռ չի ընդունվել:

Նմանատիպ նյութեր