44751 դիտում
09:42 26-02-2019
Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց բախվել են Toyota Corolla-ն և Nissan-ը. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Կոտայքի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Աբովյանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի50 VX 100 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գրիգորի Բաբաջանյանի վարած Nissan Altima մակնիշի 35 OF 917 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում է Սոֆի Դևոյանի պարի դպրոցում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2008 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)