211652_close_icon
views-count2364 դիտում article-date 09:25 26-02-2019

Ժիրայր Սեֆիլյանն իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցությունը գնալով վտանգավոր է դառնում պետության համար: Երեկ այս կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով փաստին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից երկուսը` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռ անազատության մեջ են, ուղղակի սպառնալիք է հնչեցրել իշխանություններին: «Լռելու և ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, և եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարել է նա: Նրանց պահվածքը հասկանալի է. հատարարելով կուսակցութուն դառնալու մասին` նրանք չկարողացան կայանալ քաղաքական դաշտում և ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում չափազանց քիչ քվե էին ստացել՝ հազիվ 1.5 տոկոս: Միաժամանակ ակնհայտ է, որ նրանց մեծ մասի նկատմամբ չի տարածվի 2018թ. ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ տուժողներից երկուսն առարկել են: Ու «Սասնա ծռերի» անդամներն իրենց ապագա բանտարկությունը կանխելու համար փորձում են դիմադրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր