211652_close_icon
views-count9501 դիտում article-date 23:25 25-02-2019

Քննչական կոմիտեի նախագահն ամփոփել է Վայոց ձորի մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը փետրվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ՝ մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվել է 192 քրեական գործ՝ նախորդ տարվա 152 գործի դիմաց: 83 քրեական գործի վարույթ ավարտվել է: Հաշվետու ժամանակաշրջանում քննչական վարչության վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 40-ով, ինչը նաև պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճով: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող գործերի ընթացքին և այն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով տվել կոնկրետ հանձնարարականներ: ՔԿ նախագահը դրական է գնահատել մարզային վարչության կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շետել, որ կատարելաագործվելը պետք է լինի ամենօրյա աշխատանք: Հայկ Գրիգորյանը աշխատանքային այցի ընթացքում անդրադարձել է էլեկտրոնային նախաքննության ծրագրին՝ նշելով, որ մարտի մեկից Կոմիտեն ամբողջությամբ աշխատելու է այդ ծրագրով: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր