211652_close_icon
views-count1204 դիտում article-date 23:10 25-02-2019

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև քննարկվել են համագործակցության օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագիրը», որը ներառում է ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարատեսակ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ միջոցառումների անցկացում:

Նմանատիպ նյութեր