211652_close_icon
views-count2832 դիտում article-date 23:40 25-02-2019

ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Աստանայում

Փետրվարի 21-ին Աստանայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին, որին մասնակցում էին Ղազախստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, օտարերկրյա դիվանագիտական ու ռազմադիվանագիտական առաքելությունների և Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՂՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը և ՂՀ ՊՆ միջազգային համագործակցության վարչության պետ դեր-ծովակալ Կաիրգելդի Եսենեևը: Գնդապետ Տոնաբեկյանը, ով հանդիսանում է Ղազախստանում նշանակված առաջին ռազմական կցորդը, իր ելույթում ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ձեռքբերումները նախորդ 27 տարիների ընթացքում՝ կարևորելով արդյունավետ ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկեր պետությունների հետ, ՀՀ նախաձեռնությունները ՀԱՊԿ շրջանակներում և ՀՀ ակտիվ ներգրավվածությունը միջազգային խաղաղության պահպանման գործում՝ Իրաքում, Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում: Դեր-ծովակալ Եսենեևն իր ելույթում շնորհավորեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի առթիվ և ընդգծեց, որ Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վայելում են վտահություն պաշտոնական մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս երկու պաշտպանական գերատեսչություններին իրականացնել արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր