211652_close_icon
views-count1870 դիտում article-date 18:51 25-02-2019

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նախորդ օրերին մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախագծերի քննարկման արդյունքները, ներկայացրել է նստաշրջանի առաջին նիստին պատրաստ օրինագծերի ցանկը և գլխադասային հանձնաժողովների ղեկավարներից ստացել համապատասխան պարզաբանումներ: Առաջիկա նիստում նախատեսվում է նաև ընդգրկել «Տեղեկություններ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեությանմասին» հարցը, որը խորհրդարանին կներկայացնի կառույցի նախագահ Բորիս Առուշանյանը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ՝ ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11:00-ին: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր