211652_close_icon
views-count1445 դիտում article-date 15:39 25-02-2019

Պեպ Գվարդիոլա. Ակումբների համեմատություն չեմ անի. «Բարսելոնայի» հետ նվաճումները բացառիկ էին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանբել է Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչում «Չելսիի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/25/1118314/]հաղթանակը [/url](0:0, 4:3՝ 11մ.): «Իհարկե, ես ուրախ եմ: Իմ կոմպլիմենտները «Չելսիին», նրանք գերազանց խաղացին: Գոհ եմ, որ ակումբի համար Լիգայի երկու անընդմեջ գավաթ նվաճեցի պատմության մեջ առաջին անգամ: Մենք խաղում էինք անհավանական ֆուտբոլիստների դեմ: «Չելսին» շատ որակյալ կազմ ունի: Մենք գիտեինք, որ վերջին արդյունքից հետո (6:0) մեր համար դժվար է լինելու: Ի վերջո, սա եզրափակիչ էր: Բազմաթիվ մրցաշարերում մասնակցությունը գերուժեր է պահանջում, իսկ մենք վնասված խաղացողներ ունեինք: Ես «Սիթին» չեմ համեմատի «Բարսելոնայի» հետ: Այն, ինչին հասել ենք «Բարսելոնայի» հետ, դա բացառիկ է: Սա նոր ակումբ է, նոր խաղացողներ: Տեսնենք, թե որքան հեռու կգնանք», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր