211652_close_icon
views-count3863 դիտում article-date 12:24 25-02-2019

Գարի Լինեկերը՝ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում սկանդալի մասին. այսպիսի բան ես երբեք չէի տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» (0:0, 3:4՝ 11մ. հարվ.) խաղի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց սկանդալը: Հանդիպման լրացուցիչ ժամանակի 118-րդ րոպեին «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հրաժարվել է կատարել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի որոշումը՝ փոխարինվել և դուրս գալ խաղադաշտից, որից հետո վիճաբանել է մարզչի հետ: Սարին զայրույթից նույնիսկ մի պահ հեռացավ ստադիոնից, սակայն նորից ետ եկավ, իսկ փոխարինման պատրաստ Վիլիի Կաբալյերոն այդպես էլ խաղադաշտ չմտավ: «Wow! Խելահեղություն է: Երբևիցե չեմ տեսել, որպեսզի խաղացողը հրաժարվի փոխարինվել: Անհավանական է: Այժմ Սթերլինգը հերոս է (վճռական 11 մետրանոց հարված իրականացնողը), իսկ Կեպան՝ չարագործ: Շատ եմ ցավում Սարիի համար, սակայն շնորհավորում եմ «Սիթիին»», գրել է Լինեկերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր