211652_close_icon
views-count2084 դիտում article-date 11:34 25-02-2019

Դեսպան Թումանյանը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր