211652_close_icon
views-count2857 դիտում article-date 23:09 24-02-2019

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ թունավորվել են կեղծ օղուց. զոհերի թիվը հասել է 140-ի

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում կեղծ օղու օգտագործումից զոհվել է ավելի քան 140 մարդ: Եվս 300-ը գտնվում են հիվանդանոցում: Նահանգի առողջապահության նախարար Հիմանտա Բիսվա Շարման հայտնել է, որ զոհերի և տուծաժների թիվը ամեն րոպե աճում է: Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել նահանգի երկու շրջաններում՝ Գոլահատում և Ջորհաթում: Զոհերի մեծ մասը ասամյան թեյի պլանտացիաների աշխատողներ են: Իշխանությունները ենթադրում են, որ բոլոր զոհվածները և տուժածները օգտագործել են ինքնագործ ալկոհոլ, որը պատրաստում են արմավենու շաքարից՝ սպիրտի ավելացմամբ: Կեղծ օղուց թունավորվելու դեպքերը Հնդկաստանում հաճախ են լինում: Բնակչության աղքատ խավերը ի վիճակի չեն ձեռք բերել արտոնագրված ալկոհոլ: Երկրում գործում է էժանագին, տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքների սև շուկա, որտեղ վաճառվող օղուն շատ հաճախ խառնում են տարբեր տեսակի քիմիական տարրեր՝ համ տալու համար:

Նմանատիպ նյութեր