211652_close_icon
views-count2572 դիտում article-date 16:58 24-02-2019

Լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա հասկանալու համար, թե արդյոք եղել է իրավունքների խախտում. Արցախի ՄԻՊ-ը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը: «Այս պահին ես դեռ չեմ կարող վերջնական գնահատական տալ, որովհետև լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Այսինքն` իրենց նշած որոշումներն էլ, ԿԸՀ որոշումներն էլ պետք է ուսումնասիրենք, նաև պետք է հասկանանք իրավաչափությունը, համաչափությունը սահմանափակումների, հետո նոր հնարավոր կլինի գնահատական տալ՝ արդյոք կա իրավունքների խախտում, թե ոչ»,-ասաց նա: Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ոլորտը կարգավորելու կարիք ունեցել է, ուղղակի պետք է հասկանալ` արդյոք սահամանփակումները իրավաչափ և համաչափ են: Հիշեցնենք, որ երեկ Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Արցախի իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին չխոչընդոտել: «Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների՝ այն է հեղափոխության»,-ասված էր հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր