211652_close_icon
views-count2743 դիտում article-date 19:20 23-02-2019

Ստեփան Դանիելյան. Արյան վրա քաղաքական PR

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքականությունը բարոյական սահմաններ չի ճանաչում, այն կարող է և դիակապտությամբ զբաղվել. էմոցիաներ արթնացնոց բոցաշունչ ելույթներ, դեմքներին կեղծ տխրություն, խաղ զգացմունքների վրա, զոհերի նկարների ֆոնին նկարահանումներ, մեծահոգաբար գրկախառնություններ ու համբույրներ զոհերի հարազատների հետ: Լավագույն կադրերը զոհերի փոքրիկ երեխաների հետ են ստացվում: Նման նկարահանումների ժամանակ հրավիրվում են լավագույն օպերատորները և լուսանկարիչները` ճիշտ պահը, հուզիչ ժեստերը պետք է անմահեցվեն կադրերում: Քաղաքական տեխնոլոգների ներգրավումը խրախուսվում է` ցանկալի է արտասահմանից, տեղական կադրերի ցածր որակավորման պատճառով: Ըստ ճաշակի, ելույթներում կարելի է Աստվածաշնչից մեջբերումներ անել: Ամերիկյան քաղաքական ֆիլմերում նման տեսարանները շատ են: Տարօրինակ կերպով այդ ֆիլմերում նման գործիչները բացասական հերոսներ են, հիշվող իրենց ցինիզմով: Երբ սգո երթերը ինքնաբուխ են, դա մարդկայնորեն հասկանալի է և ընկալելի: Երբ կազմակերպված են ու արարողակարգային, ապա լուռ ծաղիկ են դնում ու հեռանում: Իսկ երբ բոցաշունչ ելույթ են ունենում, նշանակում է, որ ձեզ օգտագործում են: Ամենակարևորը հանրային գնահատականն է. արդյոք հանրության համար դա ընդունելի է, թե ոչ»:

Նմանատիպ նյութեր