211652_close_icon
views-count1370 դիտում article-date 16:07 23-02-2019

Մալիում հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են մահացել

Մալիում զինյալների խումբը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են այդ երկրի կայունացման համար գործունեություն ծավալող ՄԱԿ-ի առաքելության անդամներ: Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մալիի հարցով հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Մահամաթ Սալեհըխորը վշտակցություն է հայտնել կատարվածից և խստորեն քննադատել տեղի ունեցածը: Նա իր ցավակցությունն է հայտնել մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր