7328 դիտում
15:41 23-02-2019
Վանաձորում ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ֆորումը. Ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում առավոտից մեկնարկել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Ֆորումին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:
Ֆորումին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է:
Իր ելույթուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրենց մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեթոդաբանությունից, պայմանականորեն ասած՝ քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրենով փակեց այն փողոցներն ու նրբանցնքները, որոնցով հոսում էին կոռուպցիան ու ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետեւյալն է․ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իր գործունեությամբ փակի այն փողոցները, որտեղով հոսում են աղքատությունն ու խեղճությունը։
Բիզնես ֆորումի ընթացքում ներկայացվելու են մարզի առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ՝ ներդրողների համար:
Լոռիում հնարավոր ներդրումային դաշտը գործարարներին ներկայացվում է շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծերի տեսքով:
Բիզնես ֆորումին զուգահեռ անցկացվում է նաեւ մարզի կարևորագույն ոլորտների լավագույն ձեռնարկությունների արտադրանքի EXPO ցուցահանդես, որտեղ մարզի գործարարները ներկայացնում են իրենց արտադրատեսակների լայն ընտրանին:
Գործարար միջավայրում փորձի փոխանակումը, ներդրումային ծրագրերի հեղինակների հետ շփումներն ու ակտիվ քննարկումները նոր կապերի ու շուկաների լայն դաշտ կբացեն, որտեղ Լոռու մարզպետարանն ի դեպս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի պատրաստակամ է դառնալ բոլոր ներդրողների լավագույն աջակիցն ու գործընկերային դաշտի ապահովման երաշխավորը՝ մարզում իրականացվող ցանկացած նախագիծ մրցակցային ու շահավետ պայմաններում կյանքի կոչելու համար:
Լոռիում անցկացվող բիզնես ֆորումը բացումն է 2019-ին Հայաստանի տարբեր մարզերում կայանալիք նույնատիպ ֆորումների շարքը, հավակնելով առաջինը լինելուց զատ նվաճելու նաև լավագույնի կոչումը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
16:27 19-08-2019
Կոտայքի մարզպետը ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ