211652_close_icon
views-count10402 դիտում article-date 15:23 23-02-2019

Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են մեր պետականությունը. Մենուա Հարությունյան

Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու մասնակիցները ապագայում համարվելու են մեր պետության թշնամիները և պատժվելու են խստագույնս․․․ Բայց, քանի որ Նիկոլին օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ հակապետական գործիքի օգտագործումը՝ սեփական իշխանության նկատմամբ տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու և իր քաղաքական մրցակիցներին ունեզրկելու համար, ուզում եմ այսօրվանից պայմանավորվենք հետևյալը․ գեթ մեկ օր պետական պաշտոն ունեցած և դրա արդյունքում որևէ նյութական արժեք ստեղծած բոլորը պետք է անցնեն ացնումային արդարադատության թրի տակով, և եթե Նիկոլի արդարադատությունը շրջանցեց որևէ մեկին, ապագայում այդ մեկն ավելի դաժան թրի տակով է անցնելու: Նիկոլի թայֆեն պետք է հստակ գիտակցի, որ եթե իրենց պաշտոնավարման ավարտին պարզվեց, որ իրենցից գեթ մեկը թեկուզ մեկ դրամով հարստացել է պաշտոն ունենալու ընթացքում, ոչ թե թրի, այլ կացնի տակով է անցնելու․․․ Եվ մի բան էլ, քանի որ Նիկոլենք քաղաքական վենդետայի արդյունքում մտնում են իրենց քաղաքական ընդդիմախոսների ընտանիքներ, ապա խորհուրդ կտամ Նիկոլենց՝ անիմաստ իրենց իշխանության ժամանակահատվածի աշխատածն իրենց զոքանչների կամ բարեկամների անուններով չքողարկեն, քանզի ապագայում իրենց ընտանիքներն ու հարազատներն էլ են անցնելու անցումային արդարադատությամբ... Քամի ցանողը փոթորիկ է հնձելու․․․ Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են մեր պետականությունը, իսկ մենք վաղն ամաչելու ենք նայել մեր երեխաների և Եռաբլուրում պառկած մեր հերոսների աչքերին․․ [url=https://web.facebook.com/menua1/posts/2037072419695156]Մենուա Հարությունյան[/url]

Նմանատիպ նյութեր