211652_close_icon
views-count5144 դիտում article-date 12:00 23-02-2019

Վանեցյանը Վրաստանի հայերին հորդորել է չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Թբիլիսի էր այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով փորձել է հաշտարարի դեր կատարել: Նա մի տեղ է հավաքել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին: Վանեցյանը հորդորել է Վրաստանի հայ քաղաքացիներին չըմբոստանալ դեսպան Սադոյանի դեմ և համակերպվել նրա ներկայության հետ: Համայնքի շատ ներկայացուցիչներ համոզված են, որ Սադոյանը Վրաստանում ներկայացնում է ոչ թե Հայաստանը և նրա շահերը, այլ իր և իր հովանավոր Գագիկ Բեգլարյանի կոմերցիոն շահերը: Ռուբեն Սադոյանը մինչև դեսպան նշանակվելը Հայաստանում զբաղված էր թափառող շներ սպանելու խիստ եկամտաբեր բիզնեսով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր