211652_close_icon
views-count16819 դիտում article-date 10:49 23-02-2019

Խոզի և տավարի միսը շարունակում է էժանանալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը: Սա լավ է սպառողների համար, քանի որ նրանք էժան մսամթերք են ձեռք բերում: Բայց, մյուս կողմից, մսի էժանացումը հարվածում է այդ բիզնեսով զբաղվող ֆերմերներին, ովքեր մեծ վնասներ են կրում: Մսի էժանացումը կապված է Ռուսաստանից և Բելառուսից մեծաքանակ ներկրումներով, և ըստ անասնապահությամբ զբաղվողների՝ եթե գնի անկման այս տեմպերը շարունակվեն, ապա խոզաբուծությունը արդեն դարձել է ոչ եկամտաբեր, նույնը սպառնում է նաև տավարաբուծությանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր