211652_close_icon
views-count14483 դիտում article-date 10:28 23-02-2019

Գևորգ Կոստանյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ. Արթուր Վանեցյանի արձագանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, և ես ուրախ կլինեմ երբևէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը: Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գևորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր