211652_close_icon
views-count1485 դիտում article-date 18:20 22-02-2019

ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելեց առաջիկա մեկ տարում նոր խաղացողներ ձեռք բերել

ՖԻՖԱ-ն «Չելսին» մեղավոր է ճանաչել անչափահաս խաղացողների միջազգային տրանսֆերների կանոնների խախտման մեջ: Ֆուտբոլիստների տրանսֆերների և գրանցման կանոնակարգի 29 դրվագ է արձանագրվել: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողներ ձեռք բերել: Արգելքը տարածվում է ամբողջ տրանսֆերի վրա՝ բացառությամբ կանանց և մինի ֆուտոլի թիմերի վրա: Ակումբը նաև տուգանվել է 600 հազ. շվեյցարական ֆրանկով: Սակայն ՖԻՖԱ-ի որոշումը դեռ ուժի մեջ մտել: «Չելսին» իրավունք ունի որոշումը բողոքարկել ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտե, իսկ մերժման դեպքում՝ դիմել Մարզական արբիտրաժային դատարան: Նախկինում նման պատիժ է կիրառվել «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» նկատմամբ:

Նմանատիպ նյութեր