211652_close_icon
views-count1171 դիտում article-date 18:04 22-02-2019

Հռոմի քահանայապետական հայկական վարժարանում տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս XX հետ

Փետրվարի 20-ին Հռոմի քահանայապետական հայկական վարժարանում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հանդիպումը Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս XX հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-վատիկանյան առկա բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են վաղեմի հոգևոր, մշակութային, միջանձնային ու միջեկեղեցական կապերի վրա։ Կարեն Նազարյանը նշվեց նաև, որ ՀՀ իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացմանը և այս համատեքստում կարևորում սփյուռքի դերակատարումն ու ջանքերի համատեղումը։ Կաթողիկոս Պատրիարքն իր աջակցությունը հայտնեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան օրհանբեր և արդյունավետ դիվանագիտական առաքելություն։

Նմանատիպ նյութեր