211652_close_icon
views-count980 դիտում article-date 16:12 22-02-2019

Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները: Նախարարն այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ: «Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ հանդիպել բոլորին և ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել և ինչ պայմաններում եմ հանդիպել՝ հրապարկման ոչ ենթակա տեղեկություն է: Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում, որովհետև այս տեղեկությունը փակ է»,-ընդգծց նա։

Նմանատիպ նյութեր