211652_close_icon
views-count1095 դիտում article-date 14:51 22-02-2019

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ: Դպրոցահասակ երեխաների ծնողներ բազմիցս են հարց բարձրացրել պայուսակների ծանր լինելու մասին, սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվ քննարկվել է՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու ակնկալիքով:

Նմանատիպ նյութեր