211652_close_icon
views-count1470 դիտում article-date 13:40 22-02-2019

«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական նախաձեռնություն կմշակի

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի։ Այն հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Այդ մասին այսօր հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը: Նշեց, որ նախաձռնություններից մկը վերաբերելու է մտավոր սեփականությանը: «Հակոբ Արշակյանի հետ խոսել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին: Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունում խումբ կձևավորվի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես, Արշակյանը նշեց երկու նախաձեռնության մասին: Խոսքը մտավոր սեփականության մասին է»,-ասաց Մակունցը: Նա նշեց՝ մտավոր սեփականության հարցը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, և դա կարգավորման կարիք ունի:

Նմանատիպ նյութեր