211652_close_icon
views-count1527 դիտում article-date 13:27 22-02-2019

Դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանըհամոզված է, որ դատական ակտերի վերանայումը ճիշտ կլինի միայն հստակ հանգամանքների առկայության ու ողջախոհության պայմաններում: Այս մասին նախարարը նշեց այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում: «Եթե մենք բացում ենք գործերը, միջամտում ենք նաև այդ դատական ակտերով բավարարված մարդկանց իրավունքներին: Այժմ մի քանի հարյուր հազար գործեր են քննվում 230 դատավորների կողմից: Մեր մարդկային ու ֆինանսական ռեսուրսները պետք է համաչափ բաշխենք: Դատական գործը նորից չպիտի քննվի: Բացառություններ են նոր ի հայտ եկած փաստերը, կամ նոր ի հայտ եկած իրավունքները: Բացառություն կարող է լինել նաև այն դեպքում, եթե խաթարվել է արդարադատության բուն էությունը: Այս ամենը պետք է արվի ողջախոհ ձևով»,- ասաց նախարարը։ Հավելեց, որ կարող է ռեաբիլիտացիա իրականացվել որևէ խմբի նկատմամբ, սակայն նախ և առաջ պետք է պարզել, թե տվյալ խմբի բոլո՞ր դատապարտյալների վճիռներն են կայացվել խախտումներով, թե ոչ:

Նմանատիպ նյութեր