1362 դիտում
12:48 22-02-2019
ՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյանը պատգամավորներին տվյալներ ներկայացրեց
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորների հետ աշխատանքային քննարկման ընթացքում թվային տվյալներ է ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ:
«[url=https://armenpress.am/arm/news/965188.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին նախարարն Ազգային ժողով է եկել հանձնաժողովի հրավերով:
«Կառավարությունն իր առջև դեռևս մայիս ամսին խնդիր էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մինչև համաներում իրականացնելն այդ խնդիրն արդեն չկար: Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»,- ասաց Զեյնալյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965188.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3820 դիտում
10:35 06-10-2018
ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է. Արտակ Զեյնալյանը տվյալներ է ներկայացրել
15881 դիտում
22:18 19-06-2018
Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ