211652_close_icon
views-count2114 դիտում article-date 11:12 22-02-2019

Քննարկվում է Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությունը

Փետրվարի 21-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ: 2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվեց դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը: Անդրադարձ կատարվեց Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվեցին հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր