211652_close_icon
views-count1696 դիտում article-date 10:22 22-02-2019

Հնարավորինս անցավ օպտիմալացում. իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները և դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանքի: Միևնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները ևս միանալու են, և թվաքանակն էլ կգումարվի: Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, և մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»: Մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր