211652_close_icon
views-count7450 դիտում article-date 09:54 22-02-2019

ՀՀ իշխանությունները ավտոմեքենաների ներմուծման մաքսային արտոնությունները ևս 5 տարով երկարաձգելու համար կդիմեն ԵՏՄ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ու­ժի մեջ են մտնում ԵՏՄ շրջա­նակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենանե­րի մաքսազերծմանը: Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մե­քենաների արժեքը միանգա­մից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային ար­ժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխա­տանքային ծավալի: Օրինակ՝ 7 տարեկան և ավելի հին մե­քենաները մաքսազերծվելու են խորանարդ սանտիմետրի համար 1,8 եվրոյով: Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղ­ված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդ­քան թվով մարդ կդառնա գործազուրկ: Հայաստանի իշխանությունները պատ­րաստվում են դիմել ԵՏՄ հա­մապատասխան մարմիննե­րին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտո­նությունը ևս 5 տարով երկա­րացնելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր