211652_close_icon
views-count1853 դիտում article-date 09:36 22-02-2019

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները ևս փոխհատուցում են ուզում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեծ դժգոհություն է առաջացրել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով մի քանի տարի բանտերում անցկացրած քաղբանտարկյալների շրջանում: Խնդիրն այն է, որ այս նախագծով տուժող են ճանաչվում և հետևաբար փոխատուցում ստանալու իրավունք են ձեռք բերում «այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել» այդ իրադարձությունների հետևանքով: Միևնույն ժամանակ, ըստ նախագծի՝ «անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում վնասվածքի կամ խեղման հետևանքով անձի ստացած միջին, ծանր և առանձնապես ծանր վնասվածքը»: Քաղբանտարկյալները համարում են, որ եթե մարտի 1-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և իրենք այդ հեղաշրջման արդյունքում ապօրինի հայտնվել են կալանավայրերում, պետք է ճանաչվեն բռնադատվածներ և օրենքի ուժով փոխհատուցում ստանան»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր