211652_close_icon
views-count2728 դիտում article-date 09:27 22-02-2019

Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր