1458 դիտում
18:32 21-02-2019
Լևոն Աղասյանը կրկին լավագույնն էր
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները միջազգային երրորդ մրցաշարին մասնակցեցին:
1948թ. Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում լավագույնը կապանցի Լևոն Աղասյանն էր: Նա գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, «ճախրեց» 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը: Ինչպես հայտնի է, Լևոնը օրեր առաջ, Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում, 16 մ 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել:
Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը / 12մ 18 սմ / և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը / 7մ 4 սմ /, ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում:
Փետրվարի 22 –ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Ասենք, որ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27 –ը և նույն օրը կմեկնեն Գլազգո ` մասնակցելու մարտի 1 –ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը:
Ի դեպ, Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ –ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը / 60 մ / և Ֆրանսիայից` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
17:57 16-05-2016
Լևոն Աղասյանը՝ աթլետիկայի Աթենքի մրցաշարի հաղթող
1947 դիտում
20:24 27-06-2016
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
2382 դիտում
20:07 15-08-2016
Ռիո-2016. Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Այս բաժնից
1042 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am