777 դիտում
18:24 21-02-2019
Արարատ Միրզոյանն ու Շոմբի Շարփը քննարկել են համագործակցության նոր հեռանկարները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին եւ Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգիռ է շարունակելու ընթացիկ բոլոր ծրագրերը եւ համագործակցության նոր հորիզոններ բացել:
«ՄԱԿ-ը անգնահատելի աշխատանք է կատարում մարդկության համար: Հայաստանի խորհրդարանին վստահորեն կարող եք համարել ձեր դաշնակիցը բոլոր ուղղություններով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՄԱԿ-ի մասնագիտացված գրասենյակների հետ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համագործակցությունը, ինչի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները
Շոմբի Շարփը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ խորհրդարանը ժողովրդի կամարտահայտության առանցքն է:
Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը:
ՄԱԿ-ի հայաստանյան ընտանիքի հետ Ազգային ժողովի գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների մակարդակով:
Նմանատիպ նյութեր
889 դիտում
16:29 10-04-2023
Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի նոր դեսպանը քննարկել են երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիները
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
331 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
316 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո