211652_close_icon
views-count51953 դիտում article-date 13:53 21-02-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ «Հրազդան ցեմենտ» գործարանում. 400-ից ավելի աշխատակիցներ սեփականատեր Խաչատուրովից պահանջում են իրենց քրտինքով վաստակած աշխատավարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կոտայքի մարզի Հրազդան վարչական տարածքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։ Գործարանի բակում հավաքված աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Արդեն մի քանի օր է, ցեմենտի զավոդի ղեկավարությունը մեզ հետ շուն ու կատու է խաղում. երևի գիտեն, որ այս տարի նշվումէ մեծն Լոռեցու՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, դրա դոզայի տակ շուն ու կատու են խաղում՝ ամեն անգամ ասելով «ուրբաթ օրը համեցեք»։ Առավոտից իրիկուն կանոնավոր աշխատել ենք 380-400 հոգով; Մեր ուզածը մեր քրտինքով վաստակածն է։ Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրոցանցի տեսուչին, գազի տեսուչին էս զավոդի ղեկավարության նման խաբենք, թե վաղը վճարումները կանենք։ Էլ չենք ասում, որ խանութներից ամաչում ենք արդեն նիսյայով գոնե հաց գնենք։ Կան ընտանիքներ, որոնց անդամներն ունեն առողջական խնդիրներ, իսկ ո՞վ չգիտի, որ բժշկությունը նույնպես վճարովի է։ Իսկ առանց գումար ոչ մի հիվանդանոց մեր սիրուն աչքերի համար բժշկական օգնություն չի ցուցաբերի։ Տնօրեն Հայկազ Հովասափյանը առաջ գոնե մեր վերքին դարման էր լինում, հիմա ինչ-որ Խաչատուրով անունով մարդ է եկել, հայտնի հեքիաթի «յոթգլխանի հրեշի նման» նստել է հաշվապահության պռնկին ու հրաժարվում է մեր քրտինքով վաստակած գումարը վճարել։ Ստացվում է՝ այդ ոմն Խաչատուրովի «շնորհիվ» խաչ ենք քաշում մեր գումարի ու աշխատանքի վրա։ Մեր հույսը կառավարությունն է, ով կարող է միջամտել և խնդիրը լուծել և մենք ստանանք մեր աշխատավարձը։ Ավել գումար մենք չենք ուզում ու պահանջում։ Պարզապես պնդում ենք, որ ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը»։ Գործարանի ներսում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացած Սուրիկ Միքայելյանը հայտարարեց, որ իրենք մարտի 5-ին հնարավոր է՝ աշխատավարձը տան, սակայն պատճառաբանում էր, որ ցեմենտը չի վաճառվում, դրա համար էլ իրենք տուպիկի առաջ են կանգնել։ Այդ պատասխանը աշխատակիցներին չբավարարեց, և նրանք պահանջում էին, որպեսզի իրենց հետ հանդիպի սեփականատեր հայտված այդ Խաչատուրովը, ով ավելի շատ գործարանում զբաղված է վախի մթնոլորտ ստեղծելով, քան աշխատակիցների հոգսերն ու պրոբլեմները լսելով ու հարցերը լուծելով։ Այնուհետև աշխատակիցների հետ հանդիպեց առաքման բաժնի պետը, ով հայտարարեց, որ ժամը 3-ին իրենք պատասխան են տալու աշխատակիցներին և նեղսրտեց, թե ինչու են լրագրողի ներկայությամբ մարդիկ իրենց քրտինքով վաստակած չնչին գրոշները պահանջում։ Այնուհետև առաքման բաժնի պետը հանդիպումը կիսատ թողեց, հեռացավ՝ քթի տակ ինչ-որ անհոդաբաշխ բառեր արտասանելով։ Գործարանի աշխատակիցները պատրաստվում են, որ եթե այսօր դրական պատասխան չստանան, դիմելու են Կոտայքի մարզպետին, իրենց պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր