211652_close_icon
views-count1910 դիտում article-date 16:21 21-02-2019

«Գորիս» ՔԿՀ դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է թմրանյութ

Օրերս ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել 8,2 գրամ դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր