211652_close_icon
views-count85817 դիտում article-date 23:59 20-02-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառն ու հայտնվել առվակում. բժիշկները պայքարում են ամուսինների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գոյւղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ բժիշկները օպերատիվ են ժամանել ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Քաղաքացիներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: Վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր, կինը՝ ծանր կայուն վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր