211652_close_icon
views-count2761 դիտում article-date 22:12 20-02-2019

«Այս ամենում քաղաքական բաղադրիչ հիմնավորելն ընդամենը 3-րդ կուրսի ուսանողի մակարդակի հարց է՝ Շնորհիվ Դավիթ Սանասարյանի». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ապօրինությունների մասին ՀՀ ոստիկանության հաղորդագրությանը: «Նախնական, խիստ նախնական հարցեր, որ առաջանում են ոստիկանության հաղորդագրությունից. 1) ՊՎԾ պետը խոսում էր 800 մլն դրամ չարաշահումից։ Մինչդեռ քրեական գործը հարուցվել է այդ գումարի պակաս, քան 5%-ի մասով։ Մնացածի մասով պնդումները մտացածի՞ն էին։ Ընդամենը այս 3 դրվագնե՞րն էին (ընդ որում, մասնագիտական տեսանկյունից, մեկը մեկից կասկածելի) տասնյակ միլիարդների բյուջե ունեցող կառույցում ձեր «հայտնաբերածը»։ 2) Կա՞ արդյոք կապ ԵՊՀ գիտական խորհրդի երեկվա նիստում համալսարանականների դրսևորած արժանապատիվ կեցվածքի և Ոստիկանության հրապարակած հաղորդագրության միջև։ 3) Ներկայացվե՞լ են արդյոք բացատրություններ ձեր կողմից «հաստատված» փաստերի կապակցությամբ։ Եթե՝ այո, ապա ինչու՞ դրանք տեղ չեն գտել հաղորդագրությունում։ 4) Ու՞ր է անմեղության կանխավարկածը։ Ի դեպ, այս ամենում քաղաքական բաղադրիչ հիմնավորելն ընդամենը 3-րդ կուրսի ուսանողի մակարդակի հարց է։ Շնորհիվ Դավիթ Սանասարյանի»։

Նմանատիպ նյութեր