211652_close_icon
views-count29000 դիտում article-date 21:57 20-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի կամրջի վրա մի տղամարդ անցել է վտանգավոր եզրագիծը և ցանկանում է կամրջից ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ՊՊծ գնդի 3-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին դիմած քաղաքացին Երևանի բնակիչ Տիգրան Պ.-ն է, ով աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: Ինքնասպանության փորձ կատարողը՝ Երևանի բնակիչ Կարեն Ե.-ն, նույնպես Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր