211652_close_icon
views-count1206 դիտում article-date 21:35 20-02-2019

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին: Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Անահիտ Տեր-Մինասյանի ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Մեծանուն հայ գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Նմանատիպ նյութեր