Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները շտապօգնության բժշկին տեղափոխել են հիվանդի տուն, որից հետո բժիշկին և հիվանդին մոտեցրել են շտապօգնության մեքենային:
***
Փետրվարի 20-ին, ժամը 03:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ-Աղվորիկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր):
***
Փետրվարի 20-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
