211652_close_icon
views-count2202 դիտում article-date 18:33 20-02-2019

Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Էլմիրա Հեքեքյանը: Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։ Կարգ հոգվոցն հանգուցելոց և հուղարկավորություն՝ Սաղմոսավանի եկեղեցում և գերեզմանատանը փետրվարի 23-ին, ժամը 13:30: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի՝ կյանքի լավագույն տասնամյակները, նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը:

Նմանատիպ նյութեր