211652_close_icon
views-count969 դիտում article-date 16:59 20-02-2019

ՀՀ ԳԱԱ նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն է ընտրել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գիտություններիազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Արմեն Հայրապետյանը ծնվել է 1978թ-ին՝ Գյումրիում: 2000թ-ին ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինը: 2003թ-ին նույն ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Արմեն Հայրապետյանի գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը: Արմեն Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:

Նմանատիպ նյութեր