211652_close_icon
views-count3561 դիտում article-date 14:22 20-02-2019

Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից

Վարչապետի որոշմամբ Սամվել Ռուբենյանն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Սարուխանյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Սերգեյ Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: Պաշտոնից ազատվել է նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անուշավան Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր