211652_close_icon
views-count1992 դիտում article-date 13:49 20-02-2019

ԱՄՆ-ն վտանգի տակ դրեց իրանական միջուկային համաձայնագիրը. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր քայլրով վտանգի տակ է դրել իրանական համաձայնությունը՝ դուրս գալով Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրից, հայտնում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ հայտարարությունը Լավրովն արել է ՄԱԿ-ում ՌԴ նախկին մշտական ներկայացուցիչ Վալերի Չուրկինի հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Լավրովի խոսքով՝ ամերիկյան իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային էլ ավելի մեծ լարվածության։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել արևմտյան պետություններին ևս դուրս գալ իրանական համաձայնագրից։

Նմանատիպ նյութեր