211652_close_icon
views-count1378 դիտում article-date 11:46 20-02-2019

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել․«Մասնավոր հատվածի մրցունակության, ներդրումների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման հարցերը պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու նպատակով։ Ցանկանում ենք, որ մեր գործողությունների հետևողականությամբ մարդկանց մեջ ամրապնդվի այն համոզմունքը և հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են»։ «Շնորհավորում եմ նախարար Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և մաղթում ամենայն հաջողություն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճի համար անհրաժեշտ բարեփոխումներն առաջ տանելու հարցում: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա օրակարգին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր