211652_close_icon
views-count1674 դիտում article-date 21:54 19-02-2019

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Փետրվարի 19-ին, ժամը 16:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի պատուհանի թիթեղյա ծածկը ս.թ. փետրվարի 18-ին քամուց թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը (2,5 քմ): *** Փետրվարի 19-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 28 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը քամուց պոկվել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի (սեփականատեր՝ Ա. Պ.) պատշգամբի թիթեղյա ծածկը` մոտ 8 քմ:

Նմանատիպ նյութեր