211652_close_icon
views-count2125 դիտում article-date 22:54 19-02-2019

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Սանկտ-Պետերբուրգում. պարային համերգով հանդես է եկել «Նաիրի» պարային համույթը

Փետրվարի 18-ից Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Մեկնարկը տրվեց Սանկտ-Պետերբուրգի ազգային գրադարանում՝ ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացված էին մեծ գրողին նվիրված հրատարակություններ, լուսանկարներ, մասունքներ: Բացման խոսքով հանդես եկավ ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վերշինինը: Այնուհետև ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադարձավ Հ. Թումանյանի գրական ժառանգությանը, նրա մարդասիրական և ազգային գործունեությանը: Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, ռուս հայտնի մտավորականներ, գրողներ, Հ. Թումանյանի թոռը և այլք: Միջոցառման ավարտին պարային համերգով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգի «Նաիրի» պարային համույթը:

Նմանատիպ նյութեր