211652_close_icon
views-count988 դիտում article-date 21:14 19-02-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր ՀայաստանիՀանրապետությունումԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․«Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։ Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը և իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ, ԵՄ և այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչություններին։ Դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնել, որ Հայաստանի կառավարության ծրագրում շատ են տնտեսական շեշտադրումները։ Դեսպանը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ գործարար առաքելության ժամանումը։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղտնտեսությունից մինչև ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։ Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։Նախարարըհանդիպման ավարտին նշել է, որ նախարարության և «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ և հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ։

Նմանատիպ նյութեր